երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան կարգելի ՌԴ-ի հետ կապ ունեցող բոլոր նավերի մուտքը իր նավահանգիստներ

Մեծ Բրիտանիան կարգելի ՌԴ-ի հետ կապ ունեցող բոլոր նավերի մուտքը իր նավահանգիստներ

Մեծ Բրիտանիան իր նավահանգիստներ Ռուսաստանի հետ կապ ունեցող բոլոր նավերի մուտքն արգելող օրենք է ընդունել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է տրանսպորտի նախարար Գրանթ Շապսը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հենց նոր դարձանք առաջին երկիրը, որն օրենք է ընդունել, որով ամբողջությամբ արգելվում է Ռուսաստանի հետ կապ ունեցող բոլոր նավերի մուտքը բրիտանական նավահանգիստներ՛՛:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ նավահանգիստներում կարգելվի Ռուսաստանի դրոշով նավերի մուտքը:

 

  • Կիսվել: