երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Իրաք և Իրան ցանկացած ուղևորությունից

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Իրաք և Իրան ցանկացած ուղևորությունից

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Իրաք եւ Իրան ցանկացած ուղեւորությունից՝ կապված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Հաշվի առնելով տարածաշրջանում լարվածության մեծացումը, ԱԳ նախարարությունը խորհուրդ է տալիս Իրաք չմեկնել՝ բացառությամբ Իրաքյան Քուրդիստանի, եւ հանգամանալից մտածել՝ արդյոք արժե՞ Իրան գնալ»,- նշված է երկրի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ:

ԱՄՆ ՌՕՈՒ-ն նախօրեին ավիահարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու, որի հետեւանքով սպանվել էր ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնը հայտարարել է, որ հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թեհրանը խոստացել է դաժանորեն վրեժխնդիր լինել լեգենդար գեներալի մահվան համար:

  • Կիսվել: