ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան հրաժարվել է իր ՌԾՈՒ-ի համար նոր ֆլագմանի կառուցումից

Մեծ Բրիտանիան հրաժարվել է իր ՌԾՈՒ-ի համար նոր ֆլագմանի կառուցումից

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է իր նավատորմի համար նոր ֆլագման կառուցելու ծրագրերից՝ միջոցների խնայողության պատճառով։

2021 թ․ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է, որ գերատեսչությունը մտադիր է մինչեւ 250 միլիոն ֆունտ սթեռլինգ (290,3 միլիոն դոլար) արժողությամբ նոր ֆլագմանի կառուցում պատվիրել։ Նա ասել է, որ նավը բրիտանական Նավաշինության ազգային ռազմավարության «թագի մարգարիտը» եւ Բրիտանիայի դիվանագիտական ու առեւտրային շահերն առաջ մղելու «լողացող դեսպանատունը» պետք է դառնար:
 
«Ազգային ֆլագմանը մոտ ժամանակներս չի կառուցվի: Վարչապետի թիմը այն ոչ էական է համարում, եւ, այդ պատճառով այն հանվել է ցուցակից՝ խնայողության նպատակով»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում Express-ը։

  • Կիսվել: