երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան հայտարարել է ազգային սուգ սկսելու մասին

Մեծ Բրիտանիան հայտարարել է ազգային սուգ սկսելու մասին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան կապակցությամբ ազգային սուգ սկսելու մասին՝ հրապարակելով «սգի ազգային ուղեցույց»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Փաստաթղթում, որը տրամադրում է ուղեցույց դրոշների, ճանապարհորդության և այլ բիզնես ու համայնքային ծառայությունների մասին, ասվում է, որ սուգը կշարունակվի մինչև պետական ​​հուղարկավորության օրվա ավարտը:

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում։ Նա երկիրը ղեկավարել է 70 տարի։ Նոր թագավորը է դարձել նրա որդին՝ Չարլզը, ով ստացել է Կարլ III անունը։

  • Կիսվել: