ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան դա չի անի. վարչապետի մամուլի քարտուղարը՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին

Մեծ Բրիտանիան դա չի անի. վարչապետի մամուլի քարտուղարը՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին

Մեծ Բրիտանիան չի ընդունի ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը, տեղեկացնում է CNN-ը։

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Քվասի Քվարթենգը ՛՛հստակ հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան դա չի անի՛՛:

Մեծ Բրիտանիան, ըստ վարչապետի մամուլի քարտուղարի, կուսումնասիրի այս միջոցի ազդեցությունը եվրոպական շուկայի վրա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու մասին հրամանագիր էր ստորագրել։

 

  • Կիսվել: