երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մեր եղբայրների դեմ իրագործվող բռնության ու ատելության նկատմամբ զգոնությունն ու արձագանքը բոլորիս պարտքն են. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Մեր եղբայրների դեմ իրագործվող բռնության ու ատելության նկատմամբ զգոնությունն ու արձագանքը բոլորիս պարտքն են. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով:

«Այսօր մենք հուզմունքով և հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք 107 տարի առաջ անմարդկային կերպով ոչնչացվեցին Օսմանյան կայսրության օրոք։

Այդ ողբերգությունը պատմության մութ էջ է և հիշեցնում մեզ, թե որչափ կարևոր են կյանքի պաշտպանությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև ազգային, կրոնական ու ինքնության բազմազանության ընկալման ու ըմբռնման ամրապնդման կարևորությունը։ եՄեր ղբայրների նկատմամբ իրագործվող խտրականության, բռնության ու ատելության նկատմամբ մշտական զգոնությունն ու արձագանքը բոլորիս պարտքն են՝ ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցության հիմնական պայմանը»,- նշել է Հունաստանի նախագահը։

 

  • Կիսվել: