Մեքսիկայում ծովափնյա հանգստավայրի ռեստորանում փոխհրաձգության հետեւանքով երկու զբոսաշրջիկ Է զոհվել
Երկու օտարերկրացի զբոսաշրջիկներ Մեքսիկայի կարիբյան ծովափի Թուլում լողափում հայտնվել են թմրախմբավորումների միջեւ փոխհրաձգության կենտրոնում զոհվել: Այս մասին գրում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի երեկոյան՝ քաղաքի ռեստորաններից մեկում։ Շրջանային դատախազության հաղորդագրության համաձայն ՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող երկու հանցավոր խմբավորումների միջեւ վեճ է ծագել, որը վերածվել է զինված բախման: Կրակոցների ժամանակ կրակահերթի տակ են հայտնվել երկու կին ՝ Գերմանիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ։ Տուժածներից մեկը տեղում սպանվել է, երկրորդը մահացել է հիվանդանոցում։
Հաղորդվում է, որ գրոհայիններից մեկը ձերբակալվել է ։