կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեքենայի պայթյունը, որի հետևանքով մահացել է Դուգինի դուստրը, եղել է նախապես ծրագրված. ՌԴ ՔԿ

Մեքենայի պայթյունը, որի հետևանքով մահացել է Դուգինի դուստրը, եղել է նախապես ծրագրված. ՌԴ ՔԿ

Հանցագործությունը, որի ժամանակ զոհվել է լրագրող, քաղաքագետ Դարյա Դուգինան, պատվիրված է եղել և նախապես ծրագրված։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության ՔԿ-ից։

Մասնավորապես՝ ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Արդեն իսկ ստացված տվյալները հաշվի առնելով` քննությունը ենթադրում է, որ հանցագործությունը նախօրոք ծրագրված և պատվիրված է եղել՛՛:

Նշվում է, որ այժմ ՌԴ ՔԿ քրեագիտության գլխավոր վարչության մասնագետների մասնակցությամբ քննիչները շարունակում են դեպքի վայրի զննությունը, այդ թվում` պայթուցիկների գծով մասնագետներն ուսումնասիրել են այրված մեքենան, որը հետագայում տարհանել են հատուկ պահպանվող տարածք։

Ավելի վաղ հայտնել էիք, որ Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում Մոժայսկոյե մայրուղու վրա երեկ երեկոյան ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։

  • Կիսվել: