երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք ընդունում ենք եվրոպական ապագա ունենալու՝ Ուկրաինայի հեռանկարը. Եվրահանձնաժողովի նախագահ

Մենք ընդունում ենք եվրոպական ապագա ունենալու՝ Ուկրաինայի հեռանկարը. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նիստի բացման ժամանակ ասել է, որ վճռականորեն դատապարտում է ՌԴ-ի ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Նա, ամսնավորապես, նշել է. ՛՛Եվրախորհրդարանի անունից ամենավճռական կերպով դատապարտում եմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ և աջակցություն եմ հայտնում բոլոր տուժածներին, ցավակցում եմ բոլոր զոհերի կապակցությամբ՛՛:

Մեցոլայի խոսքով՝ իրենք աջակցելու են Միջազգային քրեական դատարանի իրավասությամբ «Ուկրաինայում ռազմական հանցագործությունների» հետաքննությանը։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև ասել է, որ Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումն ու ՛՛կենտրոնանալու է այդ նպատակի իրագործման վրա՛՛։

՛՛Մենք ընդունում ենք եվրոպական ապագա ունենալու՝ Ուկրաինայի հեռանկարը։ Եվ, ինչպես նշվում է մեր բանաձևում, ողջունում ենք Ուկրաինայի կողմից ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու փաստը, աշխատելու ենք այդ նպատակին հասնելու համար՛՛,-ասել է Մեցոլան։

 

  • Կիսվել: