կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մենք ստիպված ենք աչք փակել Ադրբեջանի գործողությունների վրա. Զատուլին

Մենք ստիպված ենք աչք փակել Ադրբեջանի գործողությունների վրա. Զատուլին

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը։

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված է աչք փակել նման բաների վրա. «Մեր երկիրը կդադարեն հարգել, Եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների կողմից Ուկրաինային աջակցելուն»,- հավելել է նա։

  • Կիսվել: