շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը. Պեսկով

Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը. Պեսկով

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքում Ռուսաստանի տեղեկատվական աշխատանքը բարդանում է՝ «թշնամական սոցիալական ցանցերի» դեմ մշտական պայքարի պատճառով։ Այս մասին այսօր Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում կայացած համաժողովում հայտարարել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա համոզմունք է հայտնել, որ ներքին Max մեսենջերը պետք է գերազանցի իր մրցակիցներին ԱՊՀ-ում:

«Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը, հատկապես մերձավոր արտասահմանում»,-ասել է Պեսկովը:

Ըստ նրա՝ Max-ը մշակողները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը՝ «այն ավելի գրավիչ դարձնելու» և ԱՊՀ-ում մրցակցությունը հաղթելու համար:

Նշենք, որ Max-ը ռուսական հարթակ է, որը միավորում է մեսենջերի և պետական ծառայությունների գործառույթները։ Այն մշակել է Vkontake-ն  2025 թվականին։ 

  • Կիսվել: