ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մենք շատ խստորեն պահպանում ենք հրադադարի համաձայնագիրը․ Նեթանյահու

Մենք շատ խստորեն պահպանում ենք հրադադարի համաձայնագիրը․ Նեթանյահու

Իսրայելը խստորեն պահպանում է հրադադարը Լիբանանի հետ և միևնույն ժամանակ վճռականորեն արձագանքում է «Հըզբոլլահի» ցանկացած խախտմանը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք շատ խստորեն պահպանում ենք հրադադարի համաձայնագիրը, և ցանկացած խախտում անմիջապես առաջացնում է Իսրայելի պաշտպանության բանակի ուժեղ արձագանքը։ Այդպես եղել է և այդպես էլ կլինի։ Մենք կշարունակենք ապահովել Իսրայելի անվտանգությունը»,-ասել է նա։

  • Կիսվել: