ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մենք շահագրգռված ենք, որ ռուս–ուկրաինական պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից ու չվերածվի պատերազմի ՆԱՏՕ–ի ու ՌԴ–ի միջև․ Ստոլտենբերգ

Մենք շահագրգռված ենք, որ ռուս–ուկրաինական պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից ու չվերածվի պատերազմի ՆԱՏՕ–ի ու ՌԴ–ի միջև․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որպեսզի Ուկրաինայի հակամարտությունը չվերածվի պատերազմի Ռուսաստանի և դաշինքի միջև: Այս մասին  NBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։ 

«Մեր պարտականությունն է աջակցել Ուկրաինային, ինչը մենք անում ենք տարբեր ձևերով, ինչպես նաև ապահովել, որ այս հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից կամ դուրս չգա Ուկրաինայի սահմաններից», - ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը:
 
Այդ նպատակով, ինչպես նշել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում՝ «ծովում և օդում», և կրկնապատկել է իր մարտական խմբերի ներկայությունը Բալթյան երկրներում։
 
Ստոլտենբերգն ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինային, սակայն այս պահին կարևոր է, որ այս հակամարտությունը չվերածվի լայնամասշտաբ պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, քանի որ, ըստ նրա, դա կհանգեցնի շատ ավելի մեծ վնասների, ավերածությունների և մարդկային կորուստների,  քան հիմա Ուկրաինայում»։
 
«Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիան շատ կոշտ պատասխան կստանա ամբողջ դաշինքի կողմից»,- ասել է գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: