կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար

Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինան պատրաստ է որոնողափրկարարական խումբ ուղարկել Թուրքիա: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

«Ուկրաինան պատրաստ է փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա՝ օգնելու վերացնել երկրաշարժի հետևանքները։ Մենք սերտ կապի մեջ ենք թուրքական կողմի հետ՝ նրանց տեղակայումը համակարգելու համար»,- գրել է Կուլեբան։

  • Կիսվել: