երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 330 պատգամավորից 240-ը: Բացի այդ, պատգամավորները երկրորդ փորձով հաստատել են փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի հրաժարականը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բացատրելով կառավարության վերադասավորումները, ասել էր, որ փոփոխությունները կազդեն նաև ԱԳՆ-ի վրա։ «Այսօր մեզ նոր էներգիա է պետք, և այդ քայլերը կապված են տարբեր ոլորտներում մեր երկրի հզորացման հետ։ Միջազգային քաղաքականությունն ու դիվանագիտությունը բացառություն չեն լինի»,- ասել է Զելենսկին։

Կուլեբան Ուկրաինայի ԱԳՆ-ն գլխավորել է 2020 թվականի մարտից։

Գերագույն ռադայում քվեարկությունից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Կուլեբային և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Պետքարտուղարը վստահեցրել է. որ ԱՄՆ-ը կշարունակի մշտական աջակցությունը Ուկրաինային։

  • Կիսվել: