ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման․ Կիմ Չեն Ըն

Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման․ Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման։ Կորեական պատերազմի (1950-1953թթ․) ավարտի 69-ամյակին նվիրված իր ելույթում հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Միացյալ Նահանգները սխալմամբ սադրանք և սպառնալիք է որակում մեր ամենօրյա գործողությունները՝ միևնույն ժամանակ իրենք իսկ անցկացնելով լայնածավալ համատեղ զորավարժություններ, որոնք լուրջ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Սա բառացիորեն ավազակային պահվածք է, որը ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները տանում է դեպի հակամարտության, ընդ որում՝ անդառնալի», - ասել է նա։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ այս կապակցությամբ  ԿԺԴՀ-ի զինված ուժերը լիովին պատրաստ են արձագանքել ցանկացած ճգնաժամին։

Նա նաև հավելել է, որ հարձակման փորձի դեպքում Հարավային Կորեայի բանակը կոչնչացվի։

«Եթե հարավկորեական ռեժիմն ու ռազմական ավազակները մտածում են հարձակվել մեզ վրա և կարծում են, որ կարող են կանխարգելիչ նպատակներով չեզոքացնել կամ ոչնչացնել մեր ռազմական հզորությունը՝ հիմնվելով որոշակի ռազմական միջոցների կամ մեթոդների վրա, ապա նրանք սխալվում են», - հավելել է ԿԺԴՀ-ի առաջնորդը։

 

  • Կիսվել: