կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մենք օգնություն չենք ուղարկել, որ պատերազմի մեջ օգտագործեն, աղետի մեջ գտնվող մարդկանց ենք օգնություն ուղարկել. Խանդանյան

Մենք օգնություն չենք ուղարկել, որ պատերազմի մեջ օգտագործեն, աղետի մեջ գտնվող մարդկանց ենք օգնություն ուղարկել. Խանդանյան

Հայստանը հայտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների, եւ դա չի նշանակում, որ դա պետք է արվի Թուրքիայի՝ այլ երկրների հետ, այսինքն՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաշվին: Այս մասին այսօրՀանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանի օգնությանը ստեղծված իրավիճակում:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իրենց համար այս ծանր օրրեին Ադրբեջանն իրենց օգնում է այնպես, ինչպես իրենք Ադրբեջանին՝ ղարաբաղյան պատերազի ժամանակ:

Խանդանյանի խոսքով՝ այդ հայտարարություններն իր մոտ տարակուսանք չեն առաջացնում, եւ գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Պատգամավորն ասաց, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել, եւ դա բխում է մեր շահերից:

՛՛Այդ հայտարարությունը, իհարկե, ամենահաճելին չէ լսել հիմա, երկրաշարժի այս պայմաններում, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները բոլորիս են հայտնի: Մենք օգնություն չենք ուղարկել, որ պատերազմի մեջ օգտագործեն, մենք աղետի մեջ գտնվող մարդկանց ենք ուղարկել՛՛,-պարզաբանեց նա՞

Խանդանյանը նշեց նաեւ, որ տարօրինակ է, որ այս հարցը լայն քննարկման առարկաէ դարձել:

՛՛Ինձ թվում է՝ անկախ ամեն ինչից, եւ ինձ համար շատ տարօրինակ է այդ խոսակցությունը՝ ինչու մարդասիրական օգնություն ուղարկվեց, ինչու ցավակցություն հայտնվեց, ինձ թվում է՝ միջազգային հարաբերությունների հարցերից անդին՝ հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է, եւ դա չանելն է սխալ, այստեղ երկրորդ միտք չի կարող լինել՝ պետք էր, թե պետք չէր: Պետք էր, իհարկե, այն էլ այսպիսի աղետալի երկրաշարժի պայմաններում: Բայց, իհարկե, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության տեսանկյունից այդ մոտիվը եւս կա, որ սա գուցե որոշակի դրական ազդակ համարվի Հայաստանի կողմից՝ նպաստելու այդ բանակցություններին՛՛,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը 27 հոգանոց փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, 29 փրկարարներ էլ ուղարկվել են Սիրիա:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհերի թիվն անցել է 17 հազարից:

 

  • Կիսվել: