«Մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի բոլոր թիրախներին». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վերջին երկու օրերի ընթացքում ավիահարվածներով «լուրջ վնաս» է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, հաղորդում է Times of Israel-ը։
«Մենք նաև հարվածել ենք այս նախագծերը ղեկավարող ավագ գիտնականների թիմին», - ասել է նա տեսաուղերձում՝ նշելով, որ հարվածները մի քանի տարով հետ են մղել Իրանի միջուկային ծրագիրը։ «Կա նաև բալիստիկ հրթիռներից լուրջ սպառնալիք»։
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը «զրկել է» Իրանին նման զենք արտադրելու հնարավորությունից։
«Շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում։ Մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի բոլոր թիրախներին», - ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ մինչ այժմ իրականացված հարվածները «ոչինչ չեն համեմատած այն բանի հետ, ինչ տեղի կունենա առաջիկա օրերին»։