ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք կարող էինք ապաշրջափակել Մարիուպոլը, եթե զենք և տեխնիկա ունենայինք. Զելենսկի

Մենք կարող էինք ապաշրջափակել Մարիուպոլը, եթե զենք և տեխնիկա ունենայինք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զինված ուժերը կարող են ապաշրջափակել Մարիուպոլը ռուս զավթիչներից, եթե ունենան անհրաժեշտ զենքեր, ինքնաթիռներ և զրահատեխնիկա:Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

«Ցավոք, մենք չենք ստանում այնքան զինամթերք, որքան անհրաժեշտ է այս պատերազմն ավելի արագ ավարտելու և մեր հողում թշնամուն ամբողջությամբ ոչնչացնելու համար: Եթե ​​մենք ստանայինք ինքնաթիռներ, բավականաչափ ծանր զրահատեխնիկա և անհրաժեշտ քանակությամբ հրետանի, մենք կարող էինք ազատագրել Մարիուպոլը։ Բայց… Այդուհանդերձ, պետք է պայմանավորվել դրա շուրջ։ Մենք դեռ պետք է գտնենք այս խնդրի լուծումը:

Համոզված եմ, որ մենք դեռ կստանանք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է: Բայց արդեն մենք կորցրել ենք ժամանակ և ուկրաինացիների կյանքեր: Կյանքեր, որոնք հնարավոր չէ վերադարձնել և այն հավերժ կմնան պատմության մեջ», – ասել է նա:

Զելենսկին նշել է, որ զենքի հարցում Ուկրաինան դեռ կախված է իր գործընկերներից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: