Մենք՝ G7-ի ներկայացուցիչներս, Ուկրաինայի կողքին ենք. Գերմանիայի ԱԳ նախարար
«Մեծ յոթնյակի»՝ G7-ի մասնակից երկրները համերաշխ են Ուկրաինայի հետ և պայմանավորվել են շարունակել շփումները՝ խնդրի վերաբերյալ։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած՝ G7-ի երկրների ներկայացուցիչների հանդիպումից հետո ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք այսօր հանդիպել ենք, որպեսզի համերաշխություն հայտնենք Ուկրաինային: Մենք լուրջ ճգնաժամ ենք տեսնում անվտանգության հարցերում: Մենք՝ G7-ի ներկայացուցիչներս, Ուկրաինայի կողքին ենք՛՛:
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ Նա ասել է. ՛՛Պատրաստ ենք տարբեր սցենարների: Եվրոպայում պատերազմի սանձազերծումը դրանցից ամենավատը կլինի, և մենք ամեն ինչ անում ենք՝ դրանից խուսափելու համար՛՛: