չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամով

Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամով

Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպումը Բրյուսելում «երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում» և կարող է դիտարկվել որպես «Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս»։

«Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․ մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման», -ասել է Բայրամովը՝ ընդգծելով, որ նախագահների հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական գործոն է։

«Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի»,հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

  • Կիսվել: