ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի զենքի էմբարգոյի վերացումը․ Թուրքիայի ԱԳՆ

Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի զենքի էմբարգոյի վերացումը․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման՝ 2020 թվականի սեպտեմբերի որոշման երկարաձգումը ԱՄՆ-ի կողմից։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ այս որոշումն էլ ավելի կամրապնդի Կիպրոսի հունական հատվածի անհաշտությունը և բացասաբար կանդրադառնա Կիպրոսի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի վրա։

«Դա կհանգեցնի կղզում սպառազինությունների մրցավազքի, որը կվնասի խաղաղությանը և կայունությանը Միջերկրական ծովի արևելյան հատվածում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Անկարան ԱՄՆ-ին կոչ է անում վերանայել իր որոշումը և հավասարակշռված քաղաքականություն վարել կղզու երկու կողմերի նկատմամբ։

Ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կիպրոսի Հանրապետության դեմ պաշտպանական առևտրի սահմանափակումները հանել է մինչև 2023 թվականը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

  • Կիսվել: