Մենք չենք կարող արգելափակել Ռուսաստանի կենտրոնական բանկի պահուստները. Բորել
Ռուսաստանը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ պահուստներ է տեղադրել այն երկրներում, որտեղ ԵՄ-ն չի կարող արգելափակել դրանք։ Այս մասին հայտարարել է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Մենք չենք կարող արգելափակել Ռուսաստանի կենտրոնական բանկի պահուստները, որոնք գտնվում են Մոսկվայում կամ Չինաստանում»,- նշել է նա՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դժվարություններին։
Նա նաև նշել է, որ եՄ-ն չի կարող մեկ գիշերում SWIFT-ից կտրել երկրի ֆինանսական համակարգը, որը սերտորեն կապված է այլ տնտեսությունների հետ։
Նշենք, բր Ռուսաստանի՝ արտասահմանում գտնվող պահուստների ամենամեծ մասը, որի մեջ մտնում է թե՛ կանխիկ փող, թե՛ ոսկի, պահվում է Չինաստանում։