հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել. Իրանի նախագահ

Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած ստուգումների։

«Սակայն, մենք համաձայն չենք, որ ստիպված պետք է լինենք հրաժարվելու խաղաղ միջուկային էներգիայից՝ արդյունաբերական, բժշկական, գյուղատնտեսական և այլ նպատակներով»,- նշել է Իրանի նախագահը։

  • Կիսվել: