երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց

Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանացիներին ուղղված ուղերձում հիշեցրել է Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին:

«Տասնամյակներ շարունակ Եվրոպայում խաղաղությունը հիմնված է եղել մի շատ կարևոր սկզբունքի վրա՝ սահմանները չպետք է ուժով փոխվեն։ Իսկ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը խախտեց այդ սկզբունքը։ Առանց արդարության խաղաղություն չի լինում։ Ահա թե ինչու ենք մենք աջակցում Ուկրաինային արդար խաղաղության համար պայքարում»,- ասել է կանցլերը։

Շոլցը հավելել է, որ Ուկրաինայի աջակցությունը կարևոր է նաև Գերմանիայի անվտանգության համար:

  • Կիսվել: