հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չենք չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ Պուտինը համաձայնության չի եկել Ուկրաինայի հետ. Շոլց

Չենք չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ Պուտինը համաձայնության չի եկել Ուկրաինայի հետ. Շոլց

Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը խաղաղ համաձայնագիր չի կնքել Ուկրաինայի հետ։

Այս մասին Reuters-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ Ուկրաինան պետք է թելադրի խաղաղության պայմանները։

Շոլցը բացատրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սխալվել է իր հաշվարկներում, երբ կարծել է, որ պատժամիջոցները կարճատև են լինելու:

«Նա Ուկրաինայում իր ամբողջ օպերացիան մինչև վերջ չէր մտածել: Նա չէր կարծում, որ Ուկրաինան այդքան կդիմադրի: Նա չէր կարծում, որ մենք կաջակցենք նրանց, որպեսզի նրանք այսքան երկար դիմադրեն... Չենք չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ նա չի համաձայնել Ուկրաինայի հետ»,- ասել է Շոլցը։

  • Կիսվել: