Մելիտոպոլում հզոր պայթյուն է որոտացել․ տեսանյութ
Մելիտոպոլում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է ՌԴ Հանրային պալատի անդամ Ալեքսանդր Մալկևիչը։
«Տուժել է 5 մարդ՝ «ZaMedia» հոլդինգի աշխատակիցներ և այլ քաղաքացիական անձինք: Այստեղ զինվորականներ չկան»,- գրել է Մալկևիչը։
Մալկևիչը հայտնել է նաև, որ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 1,5-2 կգ տրոտիլային համարժեքով։


