չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Մելանյա Թրամփն իր ամուսնուն սպանել փորձողին հրեշ է անվանել

Մելանյա Թրամփն իր ամուսնուն սպանել փորձողին հրեշ է անվանել

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ և  նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։

Իր ամուսնուն սպանել փորձողին նա հրեշ է անվանել։

«Երբ տեսա, որ գնդակը դիպավ ամուսնուս՝ Դոնալդին, ես հասկացա, որ իմ և Բերոնի կյանքը ավերիչ փոփոխությունների եզրին է: Ես երախտապարտ եմ Գաղտնի ծառայության խիզախ գործակալներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք, իրենց կյանքը վտանգելով, պաշտպանեցին ամուսնուս», - ասվում է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գնդակը դիպել է Թրամփի ականջին։ Երկու մարդ է զոհվել,, այդ թվում՝ կրակողը։ Ըստ ԶԼՄ-ների, նրան սպանել է  Գաղտնի ծառայության դիպուկահարը։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կրակողի անունը․ նա Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է։

  • Կիսվել: