չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը

Մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը

Յոհաննեսբուրգում մեկնարկում է BRICS-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի գագաթնաժողովը։

Այս գագաթնաժողովի օրակարգային հարցերից մեկը կազմակերպության հնարավոր ընդարձակումն է․ ըստ հարավաֆրիկացի պաշտոնյաների՝ ավելի քան 40 երկիր ուզում է դառնալ BRICS -ի անդամ, սակայն նրանց անդամակցությունը հաստատելու հարցում կառույցում միասնական դիրքորոշում չկա․ Չինաստանն ու Ռուսաստանը կողմ են, Հնդկաստանը՝ դեմ։

Նշենք, որ երկրների առաջնորդներն արդեն ժամանում են Հարավային Աֆրիկա՝ բացառությամբ Ռուսաստանի նախագահի, որը Յոհաննեսբուրգում կարող էր ձերբակալվել՝ միջազգային քրեական դատարանի օրդերով։ Մոսկվան այս հավաքին ներկայացված է արտգործնախարարի մակարդակով։

  • Կիսվել: