երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մեկնարկել է ռուս–ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը

Մեկնարկել է ռուս–ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը

Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Միխայիլ ՊոդոլյակըTwitter-ում հայտնել է ՌԴ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլի մեկնարկի մասին: Քննարկումն ընթանալու է օնլայն ռեժիմում։
 
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Կիևը մտադիր է քննարկել անվտանգության երաշխիքներն ու ռուսական զորքերի դուրսբերումը:
 
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ բանակցությունների չորրորդ փուլը պլանավորվում է կազմակերպել մարտի 14-ին:

  • Կիսվել: