կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկ զոհ, 57 վիրավոր. Բուխարեստին մերձակա գազի լցակայանում պայթյուններ են որոտացել

Մեկ զոհ, 57 վիրավոր. Բուխարեստին մերձակա գազի լցակայանում պայթյուններ են որոտացել

Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 57-ը, այդ թվում՝ 39 հրշեջ, վիրավորվել է շաբաթ օրը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստին մերձակա հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ ըստ կառավարության՝ հրշեջները տուժել են երկրորդ պայթյունի հետևանքով, երբ նրանք օգնում էին մարել հրդեհը մայրաքաղաքից դեպի հյուսիս Կրևեդիա կոմունայում:

Հաղորդվում է նաև, որ վիրավորներից առնվազն տասի վիճակը ծանր է գնահատվում:

Ռումինիայի արտակարգ իրավիճակների տեսչությունը հայտնել է, որ դեպքի վայրում է եղել մոտ 25 հրշեջ մեքենա։

Պայթյունից հետո վարչապետ Մարչել Չոլակուն մասնակցել է Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը:

Նախարարությունը հայտնել է, որ 800 մետր շառավիղով տարհանվել է մոտ 3000 մարդ:

 

  • Կիսվել: