ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ օրում միանգամից երեք պայթյուն է որոտացել Իրաքում

Մեկ օրում միանգամից երեք պայթյուն է որոտացել Իրաքում

Այսօր Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք բնակավայրում 3 պայթյուն է որոտացել, որոնց արդյունքում վիրավորվել է 11 հոգի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«3 պայթուցիկ սարքեր են պայթել Քիրքուքի տարբեր շրջաններում, ինչի արդյունքում 11 մարդ,  այդ թվում՝ զինվորականներ, վիրավորվել են»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվող բողոքի ակցիաների շրջանակում արդեն զոհվել է 350 հոգի, կան հազարավոր վիրավորներ:

Նշենք, որ ցույցերը սկզբում գործազրկության ու կոռուպցիայի դեմ էին, այնուհետև ցուցարարները սկսեցին պահանջել կառավարության փոփոխություն:

  • Կիսվել: