շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մեկ օրում «Հեզբոլլահ»-ը շուրջ 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ

Մեկ օրում «Հեզբոլլահ»-ը շուրջ 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ

Այսօր «Հեզբոլլահ»-ը շուրջ 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, թիրախավորվել է Իսրայելի հյուսիսային հատվածը, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։

Նշենք, որ երեկ էլ ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ 200 հրթիռ է Լիբանանից արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակում է լարված է մնալ:

  • Կիսվել: