կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Մասկը հիշել է 12 տարվա իր նախազգուշացումը՝ ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջnւկшյին զե նքը

Մասկը հիշել է 12 տարվա իր նախազգուշացումը՝ ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջnւկшյին զե նքը

Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը Իլոն Մսակը հիշեցրել է արհեստական ​​բանականության (ԱԲ) վտանգների մասին իր նախազգուշացումը, որը նա արել էր 12 տարի առաջ։

«12 տարի առաջ», - գրել է նա X  սոցիալական ցանցում՝ վեր հանելով իր 2014 թվականի գրառումը։

Մասկի մեջբերած հրապարակման մեջ նշվում էր, որ արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը։ Ավելին, նա հիշատակել է բրիտանացի փիլիսոփա Նիք Բոստրոմի «Գերբանականություն. Ուղիներ, վտանգներ, ռազմավարություններ» գիրքը և նշել, որ մարդիկ պետք է չափազանց զգույշ լինեն արհեստական ​​բանականության հարցում։

Իզվեստիայի հաղորդմամբ, սեպտեմբերի 12-ին Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը խոսել է արհեստական ​​բանականության զարգացումը դանդաղեցնելու անհրաժեշտության մասին՝ տեխնոլոգիայի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար: Մասկը նույն օրն իր համաձայնությունն է հայտնել այդ կոչին: Քննարկմանը միացել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը: Նրա խոսքով, վերջին շաբաթներին տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ վերահսկողության հարցը դարձել է OpenAI-ում քննարկման հիմնական թեմա:

  • Կիսվել: