ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարիուպոլի կենտրոնական հատվածը գրեթե անցել է Դոնեցկի ուժերի վերահսկողության տակ․ Բասուրին

Մարիուպոլի կենտրոնական հատվածը գրեթե անցել է Դոնեցկի ուժերի վերահսկողության տակ․ Բասուրին

Մարիուպոլի կենտրոնական հատվածը գրեթե անցել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝  այս մասին հայտարարել է Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

«Մարիուպոլում դեռ քաղաքի մաքրում է կատարվում, մենք գրեթե վերահսկում ենք քաղաքի կենտրոնական հատվածը։ Դա այն թաղամասերից է, որը մեզ դիմադրություն էր ցույց տալիս, մնացել են արդյունաբերական գոտին և նավահանգիստը», – ասել է Բասուրինը։

Բացի այդ, մարտերը շարունակվում են Ստարոմարինկայի շրջանում, բնակավայրերի մոտ 40 տոկոսը գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։ Ըստ Բասուրինի՝ Դոնեցկի և Գորլովկայի միջև թեթև առաջխաղացում կա՝ շրջանցելով Ավդեևկան, բայց կա կոշտ դիմադրություն, և յուրաքանչյուր տուն վերածվել է ամրոցի։

 

Անցած 24 ժամվա ընթացքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ուկրաինացի զինվորականների գնդակոծության հետևանքով տուժել է 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Սակայն, ինչպես նշել է Բասուրինը, վերջին շրջանում առաջին անգամ հանրապետությունը չի գնդակոծվել «Գրադ» համակարգերից։

Գործակալությունը հիշեցնում է, որ ուրբաթ օրը Դոնեցկի Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը հայտնել էր, որ Մարիուպոլում դիմադրություն է ցույց տալիս 4 հազար ուկրաինացի զինյալ։

  • Կիսվել: