ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով

Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով, հայտնում է РИА Новости-ն։

«Ուկրաինան, որը դուք և մենք գիտեինք նախկինում եղած սահմաններով, այլևս գոյություն չունի և չի լինի: Դա ակնհայտ է»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ Զախարովան քննադատել էր Ուկրաինայի իշխանություններին Դոնեցկի գնդակոծման հարցով Ռուսաստանին մեղադրելու փորձի համար։ Նա նաև նշել է, որ ուկրաինական բանակին զենք մատակարարելու որոշումը Եվրոպայի համար ինքնասպանություն է։ Զախարովան պարզաբանել է, որ Կիևի ռեժիմին զենքի առաքումներն իրականացվում են՝ չհաշվարկելով այդ զենքի հետագա ճակատագիրը։

Մայիսին ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել էր Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերություններին։ «Չի կարելի բացառել, որ Վարշավան, իհարկե, ծրագրեր է մշակում հարևան պետության տարածքում «սողացող» ընդլայնման համար։ Համենայն դեպս, փաստերը դա են վկայում»,- ասել է Զախարովան:

  • Կիսվել: