շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մարգարիտա Սիմոնյանը Քեոսայանի անվան մրցանակը հանձնել է երեխաներին պաշտպանած դաստիարակչուհիներին

Մարգարիտա Սիմոնյանը Քեոսայանի անվան մրցանակը հանձնել է երեխաներին պաշտպանած դաստիարակչուհիներին

Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հանձնել է Օրենբուրժեում դանակով տղամարդու հարձակումից երեխաներին պաշտպանած մանկապարտեզի երկու դաստիարակչուհիներին:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը հայտնել է Telegram-ի իր ալիքում։

1 միլիոն ռուբլու չափով պարգևը կտրվի նման պատմություններ կերտած մարդկանց՝ տարին առնվազն 10 անգամ, հայտնել է Սիմոնյանը:

  • Կիսվել: