չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Մարգարիտա Սիմոնյանին շնորհվել է «Կրասնոդարի պատվավոր քաղաքացի» կոչում

Մարգարիտա Սիմոնյանին շնորհվել է «Կրասնոդարի պատվավոր քաղաքացի» կոչում

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Կուբանի մայրաքաղաքում շնորհվել է «Կրասնոդար քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը, հաղորդում է Риа Новости-ի թղթակիցը։

Կոչումը և «Արժանիքի համար» հուշամեդալը նրան հանձնել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը։

«Ես իմ կյանքում բազմաթիվ մրցանակներ եմ ստացել, և երբեք չեմ ապրել այնպիսի հարբեցնող զգացմունքների բազմազանություն, որքան այս մրցանակը և այս վկայականը ստանալուց հետո», - մրցանակաբաշխության ժամանակ ասել է Սիմոնյանը։

Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը ծնվել և սովորել է Կրասնոդարում և իր լրագրողական կարիերան սկսել է որպես Կրասնոդարի հեռուստառադիոընկերության թղթակից։

  • Կիսվել: