ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մառախուղի պատճառով Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է

Մառախուղի պատճառով Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է

Մառախուղի պատճառով Թուրքիայի Դարդանելի նեղուցը փակվել է տարանցիկ նավերի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նավերի երթևեկության ծառայությանը։

Նշվում է, որ նավերի մուտքը թույլատրվում է հյուսիսից և հարավից։ Երկու ուղղություններով շարժվող տարանցիկ նավերի համար տեղական ժամանակով ժամը 05։30-ից անցումը փակ կլինի։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ տեսանելիության վերականգնումից հետո նեղուցով երթևելությունը կվերադառնա իր բնականոն ռեժիմին։

  • Կիսվել: