երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության կոնֆերանսին

Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության կոնֆերանսին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմիի հետ Ֆրանսիայի նախագահի բանակցություններից հետո:
 
«Մուստաֆա Ալ-Կազիմին տեղեկացրել է տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստման մասին: Կոնֆերանսը տեղի է ունենալու Բաղդադում, օգոստոսի վերջին: Ֆրանսիական Հանրապետության ղեկավարը հաստատել է այդ կոնֆերանսին մասնակցելու իր մտադրությունը: Նա նաև հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ֆրանսիայի հանձնառության մասին»,- նշել են Ելիսեյան պալատից:

  • Կիսվել: