երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին և Բայդենին

Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին և Բայդենին

ԱՄՆ-ը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերվել են Point պարբերականում։

Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ միայն այդ դեպքում Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը կարող է շարժվել մեռյալ կետից:

Ֆրանսիայի նախագահը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին խնդրել է զանգահարել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին։

«Հռոմի պապը կարող է ազդել Ջո Բայդենի վրա։ Նրանք վստահելի հարաբերություններ ունեն։ ԱՄՆ-ը պետք է վերսկսի մասնակցությունը Ուկրաինայում և Հաիթիում ճգնաժամերի լուծմանը»,- հավելել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի այցելել է Վատիկան։ Հռոմի պապի և Մակրոնի հանդիպումը տևել է 55 րոպե, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

  • Կիսվել: