երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից

Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո իրեն հասանելիք թոշակից։ Այս մասին հաղորդում է «Parisien»-ը հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։

Մակրոնը որոշել է հրաժարվել նախագահի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտից հետո սահմանված վճարումներից, ինչպես նաև  այն գումարից, որը վճարվում է Ֆրանսիայի առաջնորդին երկրորդ ժամկետում վերընտրվելիս։ Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը հրաժարվել  Սահմանադրական խորհրդում ցմահ պաշտոնից, որը նրան հասնում է օրենքով։

Մակրոնի որոշումը բացատրվում է պետության ղեկավարի՝ «գործել՝ համաձայն երկրում առկա իրավիճակի»  ցանկությամբ, նշում է աղբյուրը։

Կենսաթաշակային նոր բարեփոխումների դեմ գործադուլներն ու բողոքի ակցիաները  Ֆրանսիայում շարունակվում են երեք շաբաթ։

  • Կիսվել: