Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից
Ֆրանսիայի նախագահը դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով պատրաստել եվրոպական օրենսդրական ակտ, որով 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից:
Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին հնարավոր կլինի համապատասխան օրենք ընդունել ազգային մակարդակով, որը կհամապատասխանի ԵՄ օրենսդրությանը և Ֆրանսիայի Սահմանադրությանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել էր համապատասխան օրինագիծը։ Ֆրանսիայում սահմանադրական վերահսկողության բարձրագույն մարմինն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ դրույթը խախտում է արտահայտվելու ազատությունը։
Ֆրանսիայի առողջապահության վերահսկողության մարմնի 2025 թվականի դեկտեմբերի հաշվետվության մեջ նշվել է, որ TikTok, Instagram և Snapchat հարթակները բացասական ազդեցություն են ունենում երեխաների վրա: Որպես ռիսկեր են նշվել ինքնագնահատականի նվազումը և ինքնավնասման, ինքնասպանությունների ու թմրանյութերի օգտագործման հնարավոր աճը։


