հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Սիրիայի առաջնորդին

Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Սիրիայի առաջնորդին

Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի սկսել է իր առաջին եվրոպական այցը՝ ժամանելով Փարիզ, հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սիրիայի առաջնորդի նպատակն է ամրապնդել երկու երկրի միջև կապերը՝ Սիրիայում տեղի ունեցող կրոնական բռնությունների ֆոնին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է որոշակի պայմաններում «աջակցություն ցուցաբերել նոր, կայուն Սիրիայի վերականգնմանը»։

  • Կիսվել: