Մակրոնը չի հրավիրվել BRICS-ի գագաթնաժողովին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հրավիրվել BRICS-ի օգոստոսյան գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը։ Գրել է Interfax-ը։
«Այս դեպքում ոչ մի հրավեր չի ուղարկվել»,- ասել է նա լրագրողներին՝ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված մամուլի մամուլի ասուլիսում։
Գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 22-24-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Միաժամանակ Պանդորը վստահեցրել է, որ որոշ լրատվամիջոցների հրապարակումները, թե Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի գալու գագաթնաժողովին, չեն համապատասխանում իրականությանը։ «Հնդկաստանում որևէ մեկը չի ասել, որ չի մասնակցելու»,- ասել է նախարարը։
Պանդորն ընդգծել է, որ գագաթնաժողովին հրավիրված է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Լավ շանսեր կան, որ նա կգա»,- ասել է նա։
Հունիսին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահը շահագրգռված է BRICS-ի երկրների հետ երկխոսությամբ։