երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մակրոնն ու Պուտինը ավելի քան մեկ ժամ հեռախոսազրույցից հետ պայմանավորվել են շարունակել շփումները

Մակրոնն ու Պուտինը ավելի քան մեկ ժամ հեռախոսազրույցից հետ պայմանավորվել են շարունակել շփումները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախաձեռնությունը եղել է ֆրանսիական կողմինը, զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ, տեղեկացնում է  Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները շարունակել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսակետների փոխանակումը:

Ի պատասխան Մակրոնի արտահայտած մտահոգությունների` ՌԴ նախագահը կրկին ընդգծել է, որ ռազմական գործողության ընթացքում ռուսական ԶՈւ-ն անում է ամեն ինչ` խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու համար, այդ թվում` կազմակերպում է հումանիտար միջանցքներ նրանց անվտանգ ելքի համար:

Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել Դոնբասի քաղաքների զանգվածային հրթիռակոծումներին ու հրետակոծումներին: Պուտինն ու Մակրոնը նաև քննարկել են ռուս-ուկրաինական բանակցություններում առկա իրադրությունը:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:

 

 

  • Կիսվել: