երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մակրոնն անցել է ռուսերենի՝ մեկնաբանելով Նավալնիի դատավճիռը

Մակրոնն անցել է ռուսերենի՝ մեկնաբանելով Նավալնիի դատավճիռը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ի պատասխան այն բանի, որ Ալեքսեյ Նավալնուն "Իվ Ռոշե" - ում մեքենայությունների գործով 2 տարի 8 ամիս իրական ժամկետ են տվել, Twitter-ում գրել է ռուսերենով ՝ դատապարտելով ռուսական իշխանությունների որոշումը եւ պահանջելով ազատ արձակել ռուսաստանցի ընդդիմադիր բլոգերին, գրում է topcor.ru-ն:

՛՛Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան՛՛-ռուսերենով գրել է Մակրոնը:

Ֆրանսիայի առաջնորդին աջակցել են Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Ավստրիայի ղեկավարները ։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որոշումը համարել է "մաքուր վախկոտություն".

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածի մասին արտահայտվել է որպես Ռուսաստանի իշխանությունների "անընդունելի" արարք: 

 

  • Կիսվել: