երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մակրոնն ԱՄՆ-ին մեղադրում է գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար

Մակրոնն ԱՄՆ-ին մեղադրում է գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար, տեղեկացնում է Իզվեստիա-ն:

Մակրոնն այս մասին ասել է այսօր Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մատնանշելով այն փաստը, որ ԱՄՆ-ի ներքին շուկայում գազը շատ ավելի էժան է, քան եվրոպական շուկայում։

Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, նշել է. ՛՛Կա ընտրություն, որը կատարել է ամերիկյան տնտեսությունը, դա գրավիչ ընտրություն է, որը ես հարգում եմ, բայց այս ընտրությունը երկակի ստանդարտներ է առաջացնում, երբ ամերիկյան էներգիայի գները շատ ավելի էժան են, քան մերը, քանի որ ԱՄՆ-ն էներգիայի արտադրող է: Եվ նրանք իրենց մոտ գազ են վաճառում երեքից չորս անգամ ավելի էժան, քան մեզ մոտ։ Սա երկակի ստանդարտներ են՛՛:

  • Կիսվել: