ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին  Պուտինի հետ նոր հեռախոսազրույց անցկացնել

Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին Պուտինի հետ նոր հեռախոսազրույց անցկացնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն Կլեր Լեժանդրը։

Լեժանդրը նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարը «արդեն  երկարատև զրույցների շարք է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ», գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիան մտադիր է բաց պահել երկխոսության այս ալիքը»,- ասել է նա։

Լեժանդրն ասել է, որ առաջիկա զրույցի ընթացքում Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման մարդասիրական գործողության մանրամասները։

  • Կիսվել: