հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մախաչկալայում օդապարիկ է ընկել. տուժածներ կան

Մախաչկալայում օդապարիկ է ընկել. տուժածներ կան

Մախաչկալայում մարդկանց տեղափոխող օդապարիկը խփվել է ժայռին և ընկել։ Տեղեկությունը հայտնել է հանրապետության դատախազի ավագ օգնական Տատյանա Գոլուբովան:
 
«Նախնական տվյալով՝ հուլիսի 1-ին Մախաչկալայում մարդկանց տեղափոխող օդապարիկն ընկել է՝ խփվելով Տարկի-Տաու լեռան լանջին գտնվող ժայռին։ Կան տուժածներ», - ասել է Գոլուբովան։
Դատախազությունը ստուգումներ է կազմակերպել։
 
Գործակալության զրուցակցի խոսքով` գերատեսչությունը կպարզի` օդապարիկով թռիչքներ կազմակերպելու ծառայություններ մատուցելիս արդյոք պահպանվել են անվտանգության կանոնները և օրենսդրության այլ պահանջները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: